Թիվ 2 Բուժմիավորում>> ՓԲԸ –ն ( 2-րդ Կլինիկական հիվանդանոց) հիմնադրվել է 1919թ.–ին, բուժմիավորումը համարվում է Հայաստանի Հանրապետության ամենաավանդական բուժհաստատություններից մեկը, որտեղ իր գործունեության 100 ամյակի ընթացքում բուժվել են տասյնակ հազարավոր մարդիկ, փրկվել են բազմաթիվ կյանքեր, կերտվել են բժշկական էլիտայի լավագույն կադրերը:
<<Թիվ 2 Բուժմիավորում>> ՓԲԸ-ն համարվելով Հայաստանի Հանրապետության ամենահին բուժ հաստատություններից մեկը և հանդիսանալով Երևան քաղաքի Մ. Հերացու անվան Պետական Բժշկական համալսարանի ուսումնական բազա, առանձնանում է իր արհեստավարժ կադրային պոտենցիալով և արդիական սարքավորումներով , որը թույլ է տալիս ապահովել <<Թիվ 2 Բուժմիավորում>> ՓԲԸ-ի մրցունակությունը շուկայում և իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայաստանի Հանրապետության բժշկական հաստատությունների ցանկում: Բուժմիավորման կարգախոսն է` բարձրորակ բուժօգնություն և հասանելիություն: