Ընդունարանի վարիչ`

Լիլիթ Արայիկի Պողոսյան
 

«Թիվ 2 Բուժմիավորում>> ՓԲԸ-ի ընդունարանն ունի երկու ստորաբաժանում՝ պլանային և անհետաձգելի, որտեղ բուժայցելուներն ընդունվում են ինչպես պլանային հոսպիտալացման կարգով, այնպես էլ բժշկական ապահովագրական ընկերության ուղեգրով` անհետաձգելի և շտապ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով և, իհարկե, բուժայցելուի վիճակի հանկարծակի վատթարացման գանգատով դիմելու դեպքում:
«Թիվ 2 Բուժմիավորում>> ՓԲԸ-ի ընդունարանում պլանային կարգով իրականացվում են՝

  • բուժայցելուների ընդունում և բուժզննում,
  • անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպում,
  • անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտությունների իրականցում,
  • բուժայցելուների սանիտարահիգիենիկ մշակում,
  • բուժայցելուների հոսպիտալացման համար անհրաժեշտ բաժանմունքի որոշում,
  • բուժայցելուների տեղափոխում ստացիոնար բաժանմունք:

Պլանային կարգով հոսպիտալացման ժամանակ ընդունարան դիմելիս անհրաժեշտ է ներկայացնել՝

  • անձնագիր կամ նույնականացման քարտ,
  • սոցիալական քարտ,
  • հոսպիտալացման ուղեգիր՝ ըստ ընդունված կարգի բժշկական ապահովագրություն կամ սոցիալական փաթեթ,
  • ունենալ անձնական իրեր՝ հագուստ, հողաթափեր և հիգիենայի պարագաներ:

«Թիվ 2 Բուժմիավորում>> ՓԲԸ-ի ընդունարանը և շտապ ու անհետաձգելի բուժօգնության ծառայությունն աշխատում են շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով:
«Թիվ 2 Բուժմիավորում>> ՓԲԸ-ի ընդունարանում աշխատում են բարձր որակավորում և համապատասխան փորձառություն ունեցող մասնագետներ, որոնք ոչ միայն կարող են կատարել ցանկացած բժշկական և ախտորոշիչ միջամտություն, այլև ունակ են աշխատել արտակարգ իրավիճակներում: Շուրջօրյա աշխատանքային գրաֆիկով :
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեր ադմինիստրատորների հետ, ինչպես նաև ուղարկել առցանց հաղորդագրություն հետադարձ կապի միջոցով:
Շուրջօրյա գործող հեռախոսահամար՝ +374 (10) 53-08-01:
Հետադարձ կապ՝ hosp-2@mail.ru